երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հոկտեմբերի 10-ին ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն համատեղ նիստ կանցկացնեն՝ նվիրված ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 10-ին ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն համատեղ նիստ կանցկացնեն՝ նվիրված ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներին

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը (Joint Committee)՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։
 
Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։
 
Համատեղ կոմիտեի հանդիպումը նախաձեռնել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը։ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել հանդիպում անցկացնելու առաջարկին և օրակարգին։
 
Համատեղ կոմիտեի գործառույթն է քննարկել այն խնդիրները, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համար, և խթանել այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորությունները:

 

  • Կիսվել: