ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հիշեցնեմ, որ ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել. Արման Աբովյանը՝ իմքայլական պատգամավորին

Հիշեցնեմ, որ ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել. Արման Աբովյանը՝ իմքայլական պատգամավորին

Այն 10 տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից հեռացել է 372 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 40 հազար մարդ՝ չհաշված 2020 թվականի տվյալները: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Էտ սիրտներդ կպայթեր չէ՞, թե ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են: Հիշեցնեմ ձեզ, որ ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարտվել Հայաստանը: Եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որտեղ ձեզ համար ամեն ինչ նորմալ է, ապա ես առաջարկում եմ գնալ օդանավակայան, հարցնենք, թե ինչու են զանգվածաբար լքում Հայաստանը, գալի՞ս եք: Այո, արտագաղթ է, չհամարձակվեք ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»,-ամբիոնից հայտարարեց Արման Աբովյանը:

Աբովյանի ելույթին արձագանքեց իմքայլական պատգամավորներից մեկը:

«Ո՞վ էր: Չհամարձակվեք ինձ ընդհատել»,-հայտարարեց Աբովյանը՝ արձագանքելով իմքայլականին:

«Մի հատ հարց ունեմ, էտ որ խոսում եք տարածաշրջանից, գոնե մեկդ մի անգամ խոսե՞լ է Արցախի օկուպացման մասին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ օկուպացվել է Արցախի տարածքի 75 տոկոսը:

  • Կիսվել: