հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հիմա էլ համոզված եմ՝ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը․ Նախկին նախագահ

Հիմա էլ համոզված եմ՝ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը․ Նախկին նախագահ

Եթե ապրիլյան պատերազմում ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը անպայման ճանաչելու էր Լեռնային ղարաբաղի անկախությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Սարգսյանը հետևողական չեղավ ՄԱԿ-ում իր արած հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանին այլ բան չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ, կիրագործվեր ժողովրդին տված խոստումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են։

«Հիմա էլ ես համոզված եմ, որ եթե իրոք, լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», -նշեց Սարգսյանը։

  • Կիսվել: