շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հիմա Ադրբեջանն օգտագործելու է Էդուարդ Աղաջանյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները. Գեղամ Մանուկյան

Հիմա Ադրբեջանն օգտագործելու է Էդուարդ Աղաջանյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ ղեկավարությանը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով, որը ձգձգվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ 2021-ի հոկտեմբերին ձեւավորված այդ հանձնաժողովն ամբողջական նիստ դեռ չի գումարել:

Անդրադառնալով իրենց Արցախ այցելությանը, նա նշեց. «Այցելել ենք այն գյուղերի մի մասը, որոնք արկակոծվել էին, թշնամու կողմից սպառնալիքների տակ են՝ Խրամոթ, Խնապատ եւ այլն: Համայնքի ղեկավարների, բնակիչների հետ հանդիպեցինք, ընդհանուր տրամադրությունը մարտական էր: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ էլ ադրբեջանցիների կողմից երաժշտություն էր միացվել: Խրամոթրի գյուղապետը շատա արգ բարձրախոսները միացրեց, հայրենասիրական երգերը ամբողջ գյուղում լսվում էին:

Իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչեւ իր բացասական հետեւանքները տալիս է: Ասկերանի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները խիստ կարեւոր են: Հանդերի այգիների մի մասը թշնամու ձեռքն է անցել, մյուսներն էլ, որ հայկական կողմի վերահսկողության տակ են, թշնամին խանգարում է աշխատանքներ իրականացնել այդտեղ, եւ ամբողջությամբ պարապուրդի են մատնվել:

Խրամորթը Ասկերանից մի քանի կմ է հեռու, շատերն ազգականներ ունեն Ասկերանում, այսինքն երեխաներին տեղափոխելը նաեւ դրանով է պայմանավորված: Օրերս թշնամին փորձել էր ոտնձգություն կատարել, որը ռուս խաղաղապահների կողմից կանխվել էր»:

Նա հավելեց, որ հանդիպումներ են ունեցել Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ. «Բավականին երկար զրույց էր, ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնել, նաեւ հանդիպել ենք ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահի եւ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից շատ կարեւորվեց Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելը: Նաեւ անհանգստություն կար, էլեկտրականացված մթնոլորտ էր՝ հաշվի առնելով եւ Հայաստանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությունները, եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի վտանգավոր, տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հայտարարությունները: Բնականաբար, սա չի կարող չազդել Արցախի մեր հայրենակիցների վրա»:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ տարիներ առաջ Մութալիբովը հայտարարել էր, թե ադրբեջանաիկան ժողովրդական ճակատն է կազմակերպել Խոջալուի դեպքերը, եւ մինչեւ հիմա հայկական կողմն օգտգործում է դա որպես փաստարկ. «Հիմա ադրբեջանական կողմն օգտագործելու է Էդուարդ Աղաջանյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները»:

  • Կիսվել: