հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության տակ ստորագրողներն իրենց դրել են Սահմանադրությունից դուրս․ ԱԽ քարտուղար

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության տակ ստորագրողներն իրենց դրել են Սահմանադրությունից դուրս․ ԱԽ քարտուղար

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը և հայտարարության տակ ստորագրողները իրենց ամբողջովին դրել են Սահմանադրությունից դուրս։ Այս մասին Factor.am-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ըստ ՀՀ Սահմանադրության, զինված ուժերին արգելվում է քաղաքականությամբ զբաղվել և այստեղ պետք է դնել վերջակետ, մինչդեռ շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբաններ փորձում են դնել ստորակետ և տալ Սահմանադրության սեփական մեկնաբանությունները»,-ասել է Գրիգորյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ամբողջովին Սահմանադրության տրամաբանության մեջ, որովհետև այլ կոնտեքստներում քննարկումը որևէ տեղ չի տանում, բոլորը պարտավոր են մնալ Սահմանադրության շրջանակներում, որպեսզի ճգնաժամը լուծվի։

  • Կիսվել: