երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ վարչապետը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին․ տեսանյութ

ՀՀ վարչապետը Մոսկվայում ծաղիկներ է խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։

Զորահանդեսից հետո ՀՀ վարչապետը և մյուս երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: