չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել․ հերքում

ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել․ հերքում

ԲԴԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:

Նա, մասնավորապես, գրել է․

«Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել։

Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:

Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:
ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»:

  • Կիսվել: