չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են․ Նիկոլ Փաշինյան

Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղրեձ է հղել Ավստրիայում տեղի ունեցած  միջադեպի կապակցությամբ։

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են։ Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։

Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր: 

  • Կիսվել: