ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշին
«Իմ այդ այցը Վաշինգտոն շատ էական ազդեցություն ունեցավ խաղաղության գործըթնացի համար»։ Հայաստանում առաջին «Աղոթքի նախաճաշին» իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է՝ ինչպես է մասնակցել ամերիկյան «Ազգային աղոթքի նախաճաշին»։
«2025 թ. ես առաջին անգամ մասնակցեցի ԱՄՆ–ում տեղի ունեցած «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Ես վստահ չէի` արդյոք ճիշտ եմ անում, որ ժամանակս ծախսում եմ ու գնում, մասնակցում եմ այդ նախաճաշին։ Միգուցե այդտեղ նախախնամություն կար, քանի որ Վաշինգտոն իմ այդ այցը շատ էական ազդեցություն ունեցավ հետագա իրադարձությունների և բուն խաղաղության գործըթնացի համար։ Ըստ էության՝ խաղաղության գործընթացը հիմա երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարի և նոյեմբերին տեղի ունեցած»։


