շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզ:

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ ԱՄՆ դեսպանն այնտեղ հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: