կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՀՀ ռազմական մատակարարումների մասով աղմուկը նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները

ՀՀ ռազմական մատակարարումների մասով աղմուկը նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները

Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբարհամյանը։

«Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ:

Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից:

Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում:

Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով:

Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը»:

  • Կիսվել: