կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիների մեծ մասը գտնում է, որ Հայաստանը պետք է հավասար հարաբերություններ պահպանի ՌԴ-ի և Արևմուտքի հետ. հարցում

ՀՀ քաղաքացիների մեծ մասը գտնում է, որ Հայաստանը պետք է հավասար հարաբերություններ պահպանի ՌԴ-ի և Արևմուտքի հետ. հարցում

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Հարցին, թե դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի ՀՀ քաղաքական վեկտորը, 40%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, Եվրոպական միության հետ նշել է 17%-ը, Ռուսաստան՝ 14 %-ը։

Ըստ Արմեն Նավասարդյանի 2020 թվականի հունիսին դեպի ՌԴ էր նշել հարցվածների 25%-ը և այս առումով նվազում է եղել։ 13 %-ը կարծում է, որ ՀՀ քաղաքական վեկտորը պետք է ուղղվի դեպի ԱՄՆ, 4,8 %-ը՝ Իրան, այլ երկրներ՝ 3,5 %։

Որ երկրներից կարելի է ստանալ  ռազմաքաղաքական օգնություն մեր երկրի համար հարցին հարցվածների 41,1%-ը պատասխանել է Ֆրանսիա, Ռուսաստան՝ 14,4%-ը, Իրան՝ 18,7%-ը, ԱՄՆ՝ 23%-ը, Հնդկաստան՝ 21,3%-ը, Չինաստան՝ 1,8%-ը։

  • Կիսվել: