հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից.  նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից.  նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից.  նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում:

՛՛Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։

Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար։

Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ,

Ինչպես միշտ, հեռախոսահամարս Ձեզ հասանելի է:
Բոլորիս արդյունավետ աշխատանք եմ ցանկանում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: