ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահը մի մարդ է, որը հրաժարվում է Հայաստանի ու Արցախի շահերից, ամոթ. Արամ Վարդևանյան

ՀՀ նախագահը մի մարդ է, որը հրաժարվում է Հայաստանի ու Արցախի շահերից, ամոթ. Արամ Վարդևանյան

Մենք գտնվում ենք ըստ թղթերի՝ Հանրապետության նախագահի շենքի դիմաց: Այս շենքում, ցավոք, ՀՀ նախագահի նստավայրը չէ, այլ ՔՊ-ի նախագահի: Քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ, երբ ԱԺ-ում ՔՊ-ի նախագահի ընտրությունն էր, մեզնից ոչ մեկ չի մասնակցել, որովհետև այստեղ պաշտոնավարում է մի մարդ, որը նույն Հայաստանի, Արցախի շահերից հրաժարվում է: Ամոթ:
Բայց մի հետաքրքր բան է արել ՔՊ-ի նախագահը՝ երեկ ՌԴ նախագահի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է այն, ինչի մասին խոսում ենք մեկուկես տարի, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին, այսինքն ունենալ հազարավոր ավելի պակաս զոհեր, ունենալ ավելի մեծ հայրենիք, ունենալ ավելի արժանապատիվ իրավիճակ: Եվ այդ ամենն իրենք մեզնից խլել են»:

  • Կիսվել: