ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ նախագահն իր քայլով ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, ժողովրդի և պետականության մասին. Վանեցյան

ՀՀ նախագահն իր քայլով ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, ժողովրդի և պետականության մասին. Վանեցյան

Այսօր բոլորիս համար շատ կարևոր օր է, մենք ապացուցեցինք, որ բանակի կողքին ենք, բանակն էլ մեր կողքին է: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

՛՛ՀՀ նախագահը իր քայլով ևս ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, ժողովրդի և պետականության մասին՛՛,-հավելեց նա:

Վանեցյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ԶՈւ-ին: ՛՛Ուզում եմ, ոչ միայն, որպես ՛՛Հայրենիք՛՛կուսակցության նախագահ, այլև պահեստազորի գեներալ, իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ զինված ուժերին և շնորհակալություն հայտնել մեր պատվարժան գեներալներին, սպաներին, ենթասպաներին և շարքայիններին, կեցցե հայոց բանակը, հայ ժողովուրդը և այն ուժեղ Հայաստանը, որն արդեն սկսում է ուղղել իր մեջքը և գրանցել նոր նվաճումներ, որին արժանի ենք՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: