հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացման զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը. ԱԳՆ

ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացման զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը. ԱԳՆ

«Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում», այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։

«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։

Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: