կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն ծածկված է աղբով, աղբի տակ է գտնվում մեր երկիրը․ Փաշինյանը՝  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խորհրդակցությանը

ՀՀ-ն ծածկված է աղբով, աղբի տակ է գտնվում մեր երկիրը․ Փաշինյանը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խորհրդակցությանը

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ՀՀ-ն ծածկված է աղբով, աղբի տակ է գտնվում մեր երկիրը։ Այս մասին այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ տպավորությամբ ՝ ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավական հետևողականություն չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրները լուծվեն։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ՀՀ-ն ծածկված է աղբով, աղբի տակ է գտնվում մեր երկիրը։ Իմ շրջագայությունները հանգեցնում են այն տխուր եզրակացությանը, որ մենք աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում։ Կարծես՝ ներդաշնակություն է ձևավորվել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները նույնիսկ խնջույքներն են աղբով պատված միջավայրում անցկացնում, որն իր համար անհասկանալի տեսարան է։ «Այստեղ մակրո խնդիր կա, որը աղբի վերամշակման ռազմավարությունն ու կոնկրետ քայլերի ձեռնարկումն է»,- նշեց վարչապետը։

 

 

  • Կիսվել: