երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես համարել եմ հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ եւ դա սկսվել է  առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից եւ նաեւ հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա: 

Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում երկրներն ինչ կետի են հասել և ինչու է ձգձգվում ստորագրումը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են: Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը», - ասել է վարչապետը:

The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հարցին, թե արդյոք Փաշինյանը ցանկությունը ունի  Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, այն սարքել նպատակ, արդյոք դա խելամիտ է, Փաշինյան ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

Նշենք, որ ամբողջական հարցազրույցը եթեր կհրապարակվի այսօր երեկոյան 21:50-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: