ՀՀ-ն պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի օրինական ղեկավար. Մնացականյանի պատասխանը
Այսօր Ինտերֆաքսին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմանի օրակարգ:
Նախարարը պատասխանել է այն հարցին, թե՝ եթե Բելառուսին ՀԱՊԿ-ից օգնություն ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դե՞մ կքվեարկի, թե՞ կողմ: Մնացականյանն ասել է, նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, մինչդեռ Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։
Ըստ Մնացականյանի՝ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում ենք բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ:
Նա ասել է նաև, որ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն, և ՀՀ-ն անտարբեր է այն բանի նկատմամբ, ինչ կատրվում է այդ երկրում:
Մնացականյանի խոսքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։
Անդրադառնալով հարցին, թե՝ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո, ուստի ստացվում է այնպես, որ Հայաստանը սատարո՞ւմ է Բելառուսի ղեկավարին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. ՛՛Հայաստանն անցել է իր ճանապարհով, և այդ հիմքով զուգահեռներ անցկացնելը միանգամայն ճիշտ չէ: Կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը `ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է՛՛:
Նա նաև հույս է հայտնել, որ իրավիճակից ելքը խաղաղ ճանապարրհով կլինի:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի օրինական ղեկավար, Մնացականյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին:


