ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՀՀ-ն մերժել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն մերժել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը. Ալեն Սիմոնյան

Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Այս մասին Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն  Սիմոնյան:

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցություններում:

՛՛Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում են տարբեր տարբերակներ, տարբեր գործընկերներ ինչ-որ առաջարկներ են անում: Հայաստանը դրան չի համաձայնվել: Հետագայում թե ինչ կլինի, բանակցությունները ցույց կտան՛՛,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: