երկուշաբթի, օգոստոս 8
8 / 8 / 2022
ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու համար. Գրիգորյան

ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու համար. Գրիգորյան

ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին։

«2021 թվականի հունիսին ՀՀ–ում անցկացված լիովին ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվեցին բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր արծարծվում են փոքրամասնության բողոքի շարժմամբ»,–ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանություններն արտահերթ ընտրություններ կանցկացնեն։

Անդրադառնալով ընդդիմության բողոքի թեմային, փոխվարչապետը հավելել է, որ երկրում տիրող իրավիճակը դրամատիզացնել չարժե։ Նա վստահություն է հայտնել, որ իրավիճակը կզարգանա օրինականությանն ու իրավունքին համահունչ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: