երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջը». Ալիև

«ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջը». Ալիև

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել: Այս մասն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանի կողմից բարի կամքի դրսեւորման դեպքում խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կարող է կնքվել։ Ժամանակն անցնում է, մեր նախաձեռնություններն այդքան հեշտությամբ առաջ չեն գնում։ Թեեւ արտգործնախարարների առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չբերեց, բայց կարծում եմ, որ դա դրական քայլ է: Կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, մենք կկարողանանք համաձայնության գալ մինչեւ տարեվերջ՛:

Ալիեւը վստահեցրել է, որ ՛՛ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ՛՛։

 

 

  • Կիսվել: