կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

ԱԽ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե' Հայաստանում, և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»։

  • Կիսվել: