երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար. Օվերչուկ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար. Օվերչուկ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից Հայաստան մինչև 5 մլրդ դոլար ներդրումների ներհոսքի համար: Այս մասին Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր ղեկավարների եռակողմ համաձայնագրերով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների ներհոսքի համար։ Մեր գնահատականներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ճանապարհային ճանապարհների բացումը նախադրյալներ կստեղծի մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար՛՛։

Օվերչուկը հավելել է, որ ռուսական կողմը պատկերացում ունի, թե ինչ նախագծեր կարող են դրանք լինել։ ՛՛Մենք երկար ժամանակ դրանք քննարկում ենք մեր բիզնեսի հետ՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: