ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է շարունակվեն. Մակրոն
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի, տեղեկացնում է Ռոյթերս-ը:
Նա, մասնավորապես, նշեել է. ՛՛Բանակցությունները պետք է շարունակվեն՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա․ նա այսօր կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ:
«Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»,-իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետը: