չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումն ավարտվել է. այն տևել է մեկ ժամ

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումն ավարտվել է. այն տևել է մեկ ժամ

Ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։ Այս մասին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

՛՛Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու ղեկավարներն էլ ասել են, որ պատրաստ են խաղաղության՛՛,- հանդիպման մեկնարկին ասել է Բլինքենը։

Նշենք, որ Նյու Յորքում արդեն ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնած՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Այն տևել է մոտ մեկ ժամ, փակ դռների ետևում։ Հանդիպումից առաջինը դուրս են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ապա պետքարտուղար Բլինքենը։

 

  • Կիսվել: