շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները ընդգծել են ռազմագործողությունների դադարեցման կարևորությունը

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները ընդգծել են ռազմագործողությունների դադարեցման կարևորությունը

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։

ԱԳ նախարար Մնացականյանը դատապարտեց հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման և վերջիններիս ռազմական գործողություններին անմիջական ներգրավման միջոցով տարածաշրջանում ապակայունություն սերմանելու Թուրքիայի գործելաոճը։

Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։

  • Կիսվել: