երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով. Մակունց

Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով. Մակունց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ են տվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այդ շեշտադրումները, որ անում է երրորդ նախագահը, ինքը և իր քաղաքական թիմը դրանցով չեն վարել հանրային քաղաքականություն, դրանք որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե հանրային քաղաքականությունում, ու թե խոսքում, օրինակ՝ 2017 թ.նախընտրական ժամանակաշրջանում կամ թեկուզ 2018 թ. արտահերթ ընտրությունների ընթացքում, չեն եղել նաև 2019-ին կամ 2020 թ.պատերազմի ընթացքում»,- ասաց նա:

Մակունցի խոսքով՝ հարցերի հարցն է,թե ինչին էին սպասում, ինչու է այս հարցազրույցը լինում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց.

«Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»:

  • Կիսվել: