ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանները բարելավման համար կառավարությունը  93 մլն դրամ կհատկացնի

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանները բարելավման համար կառավարությունը 93 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստւմ որոշեց 93 մլն դրամ հատկացել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների բարելավման և Ծառայության համար ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով:

Նախագծով 53 մլն 577 հազար դրամ կհատկացվի Արտաքին հետախուզության ծառայությանը՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, իսկ 40 մլն դրամը՝ Ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Նշենք, որ 2024 թվականի Ծառայության պետական բյուջեով շենքային պայմանների բարելավում միջոցառմամբ բ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման հոդվածով նախատեսվել է 22 մլն 632 հազար դրամ, իսկ ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառմամբ՝ ոչ նյութական հիմնական միջոցների 5132 հոդվածով՝ 200 մլն դրամ:

Նախագծի ընդունման արդյունքում Ծառայությունում կիրականցվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ և ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերում:

  • Կիսվել: