ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը կարևորել են ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը կարևորել են ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

 

  • Կիսվել: