ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՀՀ ԱԳՆ տեղակալն Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարին ներկայացրել է «TRIPP ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը

ՀՀ ԱԳՆ տեղակալն Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարին ներկայացրել է «TRIPP ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Ջորջիո Սիլլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ «TRIPP ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հետագա ամրապնդման և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրարկման ուղիների շուրջ:

  • Կիսվել: