ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել  Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։

Հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

"Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին":

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել կրթօջախի հարևանությամբ, այնուհետև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել է անչափահասը, որը բերման է ենթարկվել: Դպրոցում տարհանում է իրականացվել:

Վերջին տվյալների համաձայն` զոհերի թիվը հասել է 11-ի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: