չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշվում է.

«Մեր շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները և ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցության օրակարգը»։

  • Կիսվել: