ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 Հայաստանի արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ԱԳՆ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ԱԳՆ համակարգի մի շարք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղումով:

  • Կիսվել: