երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ու Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ու Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում հանդիպել է Կոտ դ’Իվուարի ԱԳ նախարար Կակու Ադոմ Լեոնին. այս մասին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է Հայաստանի ԱԳ փխնախարարը։

«Մեծ հաճույքով հանդիպեցի Կոտ դ’Իվուարի արտաքին գործերի նախարար Կակու Ադոմ Լեոնին։ Մտքեր փոխանակեցինք բազմակողմանի հարթակներում Հայաստան-Կոտ դ’Իվուար արդյունավետ համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիների վերաբերյալ։ Անդրադարձանք հաջորդ տարի Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբազմազանության համաժողովին (COP17)»,-նշել է Աբիսողոմոնյանը։

  • Կիսվել: