երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վահան Կոստանյանն Անդրիս Պելշսին ներկայացրել է ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

Վահան Կոստանյանն Անդրիս Պելշսին ներկայացրել է ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի արտաքին գործերի պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ: 

Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը: 

Վահան Կոստանյանը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամակայականը:  

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: