շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
ՀՀ-Ադրբեջան խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ամբողջ աշխարհի համար. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

ՀՀ-Ադրբեջան խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ամբողջ աշխարհի համար. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

Այսօր հանդիպել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան և Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցերի շուրջ:

Կույունջիչը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռքբերումների կապակցությամբ և որակել դրանք որպես պատմական իրադարձություն:

Նա նշել է, որ կողմերի միջև խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար:

 

  • Կիսվել: