երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
HFC Armenia հիմնադրամը ստացել է 254,221,913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

HFC Armenia հիմնադրամը ստացել է 254,221,913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը ամփոփել է HFC Armenia՝ քաղցկեղով հիվանդ մանուկներին աջակցություն տրամադրող հիմնադրամնի գործունեությունը։ Բագլարյանը մասնավորապես նշել է, որ հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթներն են վերարժեվորելու մեր կյանքի իմաստը և ավելի շատ բարի գործեր կատարելու:

Շատերդ գիտեք, որ բացի հանրային ծառայությունից ու պետական գործունեությունից՝ փորձում եմ հնարավորինս իրականացնել նաև հասարակական արժեքավոր գործունեություն: Մասնավորապես, այս տարի Արմեն Արմոս Մարտիրոսյանի ու այլ ընկերների հետ համատեղ հիմնել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia՝ ՀՀ-ում ու Արցախում կյանքի համար պայքարող երեխաներին աջակցելու նպատակով:

Հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր:

Այս կարճ ժամանակահատվածում HFC Armenia հիմնադրամը ստացել է 254,221,913 դրամի հանգանակություն, և տրամադրել 194,904,554 դրամի աջակցություն կյանքի համար պայքարող երեխաներին. շուրջ 18,000 բարերարների շնորհիվ առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հնարավորություն ստացան ապրելու: Կարծում եմ` նորաստեղծ հիմնադրամի համար բավականին լավ ցուցանիշներ են: Հիմնադրամի գործունեության մանրամասն հաշվետվությունը կներկայացնենք 2022թ. հունվար ամսին։

Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. ձեր շնորհիվ անհնարը դարձավ հնարավոր բազմաթիվ երեխաների համար:

2022թ.-ին HFC Armenia հիմնադրամի շրջանակներում նախատեսել ենք բազմապատկել օգնության ծավալները, զգալի ներդրում կատարել առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ մշակել ենք մի շարք ծրագրեր, ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք հաջորդ տարվա սկզբում:

***

Այսքանից հետո, եթե ցանկություն առաջացավ օգնել HFC Armenia հիմնադրամի առաքելությանը, կարող եք ամսական պարբերականությամբ կամ միանվագ նվիրատվություններ կատարել https://hfc.am/#donate-container կայքի օգնությամբ, որի համար անչափ շնորհակալ կլինենք:

Համամիտ չե՞ք, որ կյանք պարգևելն ու ծառայությունը մարդկանց, հատկապես՝ երեխաներին, բացառիկ հնարավորություններ են սեփական կյանքդ իմաստալից դարձնելու:

Առողջություն ու իմաստալից կյանք բոլորիդ:

Լուսանկարում 2 տարեկան Ադամն է, ով վերջերս մեր հիմնադրամի աջակցությամբ ոսկրածուծի փոխպատվաստում է անցել Պետերբուրգում»,-գրել է նա:

  • Կիսվել: