հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը. իտալացի պատգամավոր

Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը. իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Հերթական անգամ հարձակման է ենթարկվել Հայաստանը: Հույս ունենք, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու։ Պետք է վերջ դնել պարերազմին»,- գրել է նա:

  • Կիսվել: