Հեռախոսով տեղորոշման արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսի 315 դեպք
Հեռախոսային խոսակցություններով տեղորոշելու գործիքի կիրառման արդյունքում 315 արձանագրված հիվանդ է հայտնաբերվել, այս պահին ԱԺ-ում ընթացող հատուկ նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Տեղորոշման գործիքը մեզ տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ, այդ բոլոր անձանց հետ կապ է հաստատվել։ Այդ անձինք չեն եղել Հիվանդությունների վրեահսկման և կանխարգելման կենտրոնի ցուցկաներում, որը նշանակում է՝ 3000 հավելյալ անձ են, որոնք 14 օր հետո կարող են դառբալ վարակակիր», -հայտարարեց Ավինյանը։
Covid 19 հավելվածի 60 հազար ներբեռնում է եղել, 4900 թեստի արդյունքներ գտվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600 անձանց հետ, խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են ու ուղարկվել թեստավորման, ինչի արդյունքում 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս։


