չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է կաթոլիկների Սուրբ Ծնունդը

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է կաթոլիկների Սուրբ Ծնունդը

Հայաստանի ազգային հավաքականի, Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է արել Ինստագրամիպաշտոնական էջում՝ շնորհավորելով բոլոր կաթոլիկների Սուրբ Ծնունդը:

«Հարգելի՛ ընկերներ, շնորհավորում եմ ձեր և ձեր մտերիմների Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքները լցված լինեն ջերմությամբ, երջանկությամբ և հաջողությամբ»,- գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ քրիստոնյա կաթոլիկներն այսօր տոնում են Սուրբ Ծնունդը: Բեթղեհեմում քրիստոնյաների համար գլխավոր այս տոնը կորոնավիրուսի պայմաններում անցնում է առանց ուխտավորների և զբոսաշրջիկների։

  • Կիսվել: