ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հեղափոխականները մնացել են նախկինների հույսին. «Հրապարակ»

Հեղափոխականները մնացել են նախկինների հույսին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի վարչական շրջաններում ակտիվ կադրային ռակիրովկաներ են` նորանշանակ թաղապետերը աշխատակազմերը հարմարեցնում են իրենց ճաշակին՝ ոչ միայն հայեցողական եւ քաղաքական պաշտոններում են յուրայիններին նշանակում, այլեւ օրենքը չարաշահելով` ազատվում են քաղծառայողներից։

Մասնավորապես, Դավիթաշեն վարչական շրջանի նոր թաղապետն ուզում է արձակուրդում գտնվող աշխատակազմի ղեկավարին փոխարինել նախկին ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո ՔՊ-ական դարձած Ալբինա Ահարոնյանով, ում լոբբինգն իրականացնում է Երեւանի ավագանու «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը: Թաղապետը, հիշեցնենք, Արամ Զավենիչի թիմակից Ալբերտ Հովասափյանն է։

Երեկ Ահարոնյանը նորանշանակ թաղապետի հետ համայնքում շրջայցի է ելել։ Նա նախկին իշխանությունների օրոք թաղապետարաններում աշխատելու հարուստ փորձ ունի, աշխատել է Արաբկիրի թաղապետարանում, ապա Քանաքեռ- Զեյթունի ղեկավարի տեղակալն է եղել, իսկ այժմ հարում է Սուրեն Պապիկյանի թիմին: Մամուլում հրապարակումներ կան, թե ինչպես է նա 2021-ին թաղապետարանի ենթակայությամբ հիմնարկների աշխատակիցներին հաղորդագրություններ ուղարկել, որ մասնակցեն Փաշինյանի նախընտրական հավաքներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: