երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայտնի են դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջիկա գործընթացի որոշ մանրամասներ

Հայտնի են դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջիկա գործընթացի որոշ մանրամասներ

Թուրքական Habertürk պարբերականը հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջիկա գործընթացի որոշ մանրամասներ։

Նշվում է, որ Անկարայում այդ հարցով աշխատանքային խումբ կձեւավորվի մինչեւ 2022 թվականի հունվարի 20-ը:

"Երկու կողմից էլ հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Անկարայում այդ դերին հավակնում են 7 կարեւոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիսը կմշակվի եռափուլ ճանապարհային քարտեզ", - ասվում է հրապարակման մեջ ։

Հեղինակը գրում է, որ Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պատկերացնում են երեք փուլից։ Առաջին ՝ 2022 թվականի մարտին սպասվում է չարտերային չվերթերի բացում։ Մայիս-հունիսին Անկարայում սպասում են Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա կոմունիկացիոն հաղորդակցության բացմանը, իսկ երրորդ փուլում ՝ 2022 թվականի հուլիսին, սպասվում է տնտեսական հարաբերությունների կարգավորում:

Պարբերականի տեղեկություններով ՝ Հայաստանում 2022 թվականի հունվարի 15-ից կձեւավորվեն աշխատանքային խումբ եւ քարտուղարություն, որոնք այդ հարցով ուղղակիորեն աշխատելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նաեւ հաղորդվում է, որ Երեւանը կփորձի ներկայացուցիչ ընտրել եւ աշխատանքային խումբ ստեղծել այն անձանց թվից, որոնք "կապեր ունեն Թուրքիայի հետ եւ դիվանագիտական հարաբերություններ կկառուցեն պատմական հարթության շրջանակներից դուրս՝ փոխադարձ շահերի հիման վրա":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: