հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի է Փաշինյան, Բլինքեն, ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

Հայտնի է Փաշինյան, Բլինքեն, ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բրյուսելյան հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, կայանալու է Երևանի ժամանակով 14:00-ին. այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության կայքից:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

  • Կիսվել: