շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի է Փաշինյան-Ալիեւ-Միշել նոր եռակողմ հանդիպման ժամկետը

Հայտնի է Փաշինյան-Ալիեւ-Միշել նոր եռակողմ հանդիպման ժամկետը

Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպայի խորհրդի նախագահի եռակողմ նոր հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Գրում է Hraparak.am-ը։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են ինչպես ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կարեւորվել են երկուստեք՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եռակողմ հանդիպումները, որոնք անցկացվում են Բրյուսելում՝ ԵԽ նախագահի հովանու ներքո։

  • Կիսվել: