ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:

 

  • Կիսվել: