ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է՝ երբ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայտնի է՝ երբ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մոսկովյան ժամանակով 16:00-ին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինս նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի «բավական բարդ և լարված աշխատանք է իրականացրել Երևանի ու Բաքվի իր գործընկերների հետ»:

ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:

  • Կիսվել: