երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրենիքի փրկության շարժումը Սևանում հանրահավաք կանցկացնի

Հայրենիքի փրկության շարժումը Սևանում հանրահավաք կանցկացնի

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ  չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևանում հանրահավաք են անցկացնելու։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Ազգային և հզոր պետություն

Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,

Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,

Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․

Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»,- գրել է նա։

Նշենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ բացում է Դեմիրճյան փողոցը եւ սկսում է մարզային այցերը:

  • Կիսվել: