շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը։ Այս մասին ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ․

"Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ":

Հիշեցնենք, որ նախագահը որոշել է չստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:

  • Կիսվել: