կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայրենիքի փրկության շարժման անդամները վաղը կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման անդամները վաղը կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

InfoPort.am-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպելու են Հանրապետության նախագահի հետ՝ քննարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ կապված հարցերը։

Հիշեցնենք, որ նախագահը երկրորդ անգամ չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, սակայն այսօր որոշեց առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Նշենք նաև, որ Հայրենիքի փրկության ճակատը պահանջում է նախագահից վերանայել իր որոշումը և Սահամադրական դատարան ուղարկել վարչապետի առաջարկը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին։

 

  • Կիսվել: